Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը


ԿԸՀ շենքը, Երևան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է առերևույթ ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները, հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը և նույն գրասենյակի քարտուղարը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՔԾ-ում:

Գոռ Աբրահամյանի հաղորդմամբ` այս գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG