Մատչելիության հղումներ

Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր հարաբերությունները. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին


Արմեն Սարգսյան, Անտոնիո Գուտերեշ, արխիվ
Արմեն Սարգսյան, Անտոնիո Գուտերեշ, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Անգնահատելի են ՄԱԿ-ի՝ որպես ներկայացուցչական և հեղինակավոր միջազգային կազմակերպության ազդեցությունն ու նշանակությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները՝ ուղղված ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային»։

Անտոնիո Գուտերեշը երկրորդ անգամ ընտրվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ 72-ամյա գործիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միակ թեկնածուն էր, ով ավելի վաղ ստացել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը։ Գուտերեշի պաշտոնավարման երկրորդ ժամկետը կսկսվի 2022 թվականի հունվարի 1-ից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին։

XS
SM
MD
LG