Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջարկում է Գուտերեշին վերընտրել գլխավոր քարտուղարի պաշտոնում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Նյու Յորք, արխիվ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիո Գուտերեշի աշխատանքի երկրորդ ժամկետին և Գլխավոր ասամբլեային առաջարկել է 2022 թվականի հունվարի 1-ից ևս 5 տարով նրան հաստատել այդ պաշտոնում: Ենթադրվում է, որ Գլխավոր ասամբլեան այդ հարցով նիստ կգումարի հունիսի 18-ին:

Պորտուգալիայի նախկին վարչապետ, 72-ամյա Գուտերեշը 2017 թվականին է փոխարինել հարավկորեացի Բան Կի-մունին և ստանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Գուտերեշի առաջին պաշտոնավարման առանցքային հարցերից մեկն է եղել հակազդել ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին, ով պարբերաբար քննադատել է ՄԱԿ-ի գործունեությունը և արծարծել է այդ համաշխարհային կառույցի անարդյունավետության թեման:

Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի հաստատությունների գլխավոր ֆինասնավորողն է և ապահովում է ՄԱԿ-ի բյուջեի շուրջ 22 տոկոսը: Բացի այդ, Վաշինգտոնը ֆինանսավորում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների մոտ 25 տոկոսը:

ԱՄՆ դեմոկրատական նախագահ Ջո Բայդենը կարգադրել է վերականգնել ՄԱԿ-ի որոշ հաստատությունների ֆինանսավորումը, որը Թրամփի հրահանգով սառեցվել էր: Բայդենը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջ ծավալով վերականգնում է համագործակցությունը ՄԱԿ-ի հետ:

XS
SM
MD
LG