Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից, տեղեկացնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով, որի հետևանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54։