Մատչելիության հղումներ

«Լևադա»․ «Հայաստանը Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցների հնգյակում է»


«Հայաստանը Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցների և բարեկամների հնգյակում է»․ դա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են նախօրեին։

Հետազոտության համաձայն, հարցված ռուսաստանցիների 16 տոկոսը Հայաստանը բնութագրել է որպես Ռուսաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված երկիր։

Այս ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղում է՝ զիջելով միայն Բելառուսին, Չինաստանին և Ղազախստանին։

Ադրբեջանը բարեկամ երկիր է համարում ռուսաստանցիների 11, իսկ Թուրքիան՝ 4 տոկոսը։

Նույն հետազոտության համաձայն, Ռուսաստանի բնակիչների 3 տոկոսը Հայաստանը իրենց երկրի հանդեպ թշնաբար տրամադրված պետություն է համարում։ «Թուրքիան ոչ բարեկամական երկիր է համարում ռուսաստանցիների 6, իսկ Ադրբեջանը՝ 3 տոկոսը», - նշում են մոսկվացի սոցիոլոգները։

XS
SM
MD
LG