Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ նաև հակամարտությունների կարգավորման գործում, շեշտել է Պուտինը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում, այդ թվում` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում:

Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկա չորեքշաբթի կայանալիք հանդիպումից` Պուտինն ասել է` «կան հարցեր, որոնց շուրջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իսկապես կարող են արդյունավետ աշխատել»:

Այս շարքում Ռուսաստանի նախագահն առանձնացրել է «ռազմավարական կայունությունը, գլոբալ էկոլոգիան և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը»:

«Եթե հանդիպումից հետո մենք մեխանիզմներ ստեղծենք այս բոլոր ուղղություններով աշխատելու համար, ապա կկարողանանք ասել, որ այն իզուր չէր», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

XS
SM
MD
LG