Մատչելիության հղումներ

ՄԻՊ աշխատակազմը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը


Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը․ ՄԻՊ երկու դեպարտամենտների ղեկավարներ Արմեն Մաշինյանն ու Արտյոմ Սեդրակյանը երեկ ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորած պատվիրակությանը։

Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ Սեդրակյանը (ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար) նշել է մտահոգությունները քաղաքական ուժերի ու նրանց համակիրների կողմից հնչող ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյանքների առնչությամբ։

Նա ընդգծել է՝ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ նման խոսքը տարածվում է սոցիալական ցանցերում, համակիրների շրջանում, ինչն ավելի է մեծացնում լարվածությունը և իրական կյանք տեղափոխվելու ռիսկեր է պարունակում։

Պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մատինյանը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքում արձանագրված տվյալները, այդ թվում՝ կապված ընտրակաշառք բաժանելու, վարչական միջոցի չարաշահման, այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու հիմքով աշխատանքից ազատելու, պաստառների սխալ տեղակայման հետ և այլն։

Քննարկվել է նաև Պաշտպանին հասցեագրվող՝ ընտրական իրավունքներին առնչվող բողոքները կամ ահազանգերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության՝ ընտրություններին մարդկանց իրավունքները երաշխավորելու նպատակով:

XS
SM
MD
LG