Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնիի «Արիության մրցանակը» ստացել է նրա դուստրը՝ Դարյա Նավալնայան


Ալեքսեն Նավալնիի դուստրը՝ Դարյա Նավալնայան, ելույթ է ունենում Ժնևի մարդու իրավունքների և դեմոկրատիայի համաժողովում, 8 հունիսի, 2021թ.

Ռուսաստանի բանտում գտնվող ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դուստրը՝ Դարյա Նավալնայան, երեկ մասնակցել է առցանց ձևաչափով տեղի ունեցած համաժողովին և ստացել է հոր անունով տրված «Արիության մրցանակը»:

Ելույթ ունենալով Ժնևի մարդու իրավունքների և դեմոկրատիայի համաժողովում, Դարյա Նավալնայան խոսել է Ռուսաստանում դեմոկրատիայի ծանրագույն ճգնբաժամի մասին:

«Սա ճանաչումի վկայություն է, ինչը նշանակում է, որ աշխարհն անտարբեր չէ Ռուսաստանի նկատմամբ: Ես դա ասում եմ որպես հպարտ դուստր և Ռուսաստանի քաղաքացի, ով մտահոգված է հայրենիքում դեմոկրատիայի կտրուկ անկումով»,- ասել է Նավալնայան:

20-ամյա Դարյան ուսանում է ԱՄՆ-ում Սթենֆորդի համալսարանում և տեսակապով է ելույթ ունեցել Ժնևում կազմակերպված համաժողովում:

Ալեքսեյ Նավալնին 2.5 տարվա պատիժը կրում է Ռուսաստանի Վլադիմիրի շրջանի բանտում: Նրա աջակիցները, իրավապաշտպանները և արևմտյան երկրներից մեծ թվով ղեկավարներ պնդում են, որ Նավալնիին բանտ են նետել, քանի որ նա հետևողականորեն բացահայտել է նախագահ Վլադիմի Պուտինի և նրա շահերը սպասարկող օլիգարխների և պաշտոնյաների կոռուպցիոն գործարքները:

XS
SM
MD
LG