Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանն անփոփոխ է թողել Նավալնիին տուգանելու որոշումը


Ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին տեսակապով մասնակցում է զրպարտության գործով դատական նիստին, Բաբուշկինի շրջանի դատարան, Մոսկվա, 29 ապրիլի, 2021թ.
Ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին տեսակապով մասնակցում է զրպարտության գործով դատական նիստին, Բաբուշկինի շրջանի դատարան, Մոսկվա, 29 ապրիլի, 2021թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր, Վլադիմիրի շրջանի քրեակատարողական հիմնարկում 2,5 տարվա պատիժ կրող Ալեքսեյ Նավալնին այսօր տեսակապի միջոցով մասնակցել է զրպարտության գործով դատաքննությանը, որը գտնվում է Մոսկվայի Բաբուշկինի շրջանի դատարանի վարույթում:

Գործը հարուցել է 93-ամյա մի վետերան, ով նկարահանվել է Ռուսաստանում սահմանադրական բարեփոխումները գովազդող տեսահոլովակում: Նավալնին հոլովակի նկարահանման մասնակիցներին անվանել է «ծախու ճորտեր և դավաճաններ», ինչը զայրացրել է վետերանին:

Նավալնին և նրա փաստաբանները պնդել են, որ այդ մեկնաբանությունը ոչ թե զրպարտություն է, այլ ընդամենը գնահատական: Մեղադրող կողմը պնդել է, որ Նավալնին իր խոսքով վիրավորել է վետերանին և վնաս է հասցրել նրա առողջությանը:

Դատարանն այդ գործով փետրվարին կայացրել է Նավալնիի նկատմամբ 850 հազար ռուբլու տուգանք սահմանելու որոշում: Այսօր դատարանն այն անփոփոխ է թողել:

Մոտ երեք շաբաթ տևած հացադուլի հետևանքով Նավալնին շուրջ 22 կիլոգրամ քաշ է կորցրել և բավական հյուծված վիճակում է եղել:

«Նա հիմա 72 կիլոգրամ քաշ ունի, երբ հունվարին [Բեռլինից] վերադարձել է Մոսկվա, քաշն 94 կիլոգրամ էր: Նա տարել է հացադուլ, որին քչերը կդիմանային, նա շատ քիչ էներգիա ունի, բայց դիմանում է, պինդ է, ոգով ուժեղ: Կարող ես միայն հպարտանալ նրանով»,- ասել է փաստաբան Օլգա Միխայլովան:

Մոսկվայի դատարանը «Իվ Ռոշեի» գործով Նավալնիի 3,5 տարվա պայմանական դատավճիռը փոխարինել է իրական պատժաչափով և վերջնական պատժաչափ է սահմանել ,տարի ազատազրկումը քրեակատարողական հիմնարկում:

Նավալնիի աջակիցները, փաստաբանները, ռուսաստանցի և օտարերկրացի իրավապաշտպանները և Արևմուտքի տասնյակ երկրների ղեկավարներ պնդում են, որ բանտ նետելով բլոգերին՝ Կրեմլը նրան պատժում է Վլադիմիր Պուտինի և բարձրաստիճան ռուսաստանցիների կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG