Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժման» պատգամավորները ընդհատեցին յոթամսյա բոյկոտը


Վրաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ շարժման» պատգամավորները, դադարեցնելով յոթամսյա բոյկոտը, այսօր ներկայացան խորհրդարան։

«Այս խորհրդարանում մեր խմբակցության խնդիրը արտահերթ ընտրություններ նախապատրաստելն է։ Մենք հնարավորինս անելու ենք, որ իշխող «Վրացական երազանքը» խորհրդարանում իրեն հարմարավետ չզգա»,- լրագրողներին ասել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Թինա Բոկուչավան։

Անցած տարի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը բոյկոտ էին հայտարարել, պնդելով, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Եվրամիության միջնորդությամբ մյուս ընդդիմադիրները դադարեցրել էին բոյկոտը, իսկ հիմա խորհրդարան մտան նաև նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցության պատգամավորները։

Վրաստանի 150 տեղանոց խորհրդարանում «Ազգային շարժումը» 36 մանդատ ունի։

XS
SM
MD
LG