Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը հայտնում է առանց լիցենզիայի հանքավայրի շահագործման բացահայտման մասին


Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է հանքարդյունահանման անօրինական գործունեության դեպքի բացահայտման մասին:

Ըստ ՊԵԿ-ի` ընկերությունը, չունենալով հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, շահագործել է Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասը: Ընկերության կողմից կատարված գործունեության արդյունքում պակաս է հաշվարկել շուրջ 8 միլիոն 300 հազար դրամի չափով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարներ, իսկ իրացման շրջանառությունը պակաս է հաշվարկվել շուրջ 41 միլիոն հազար դրամի չափով։

Ընկերությունը ներկայացրել է շրջանառության հարկի և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային ճշտված հաշվարկներ: Կատարվում են աշխատանքներ չվճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG