Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս


Վրաստան - ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Թբիլիսիում, 7-ը հունիսի, 2021թ․
Վրաստան - ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Թբիլիսիում, 7-ը հունիսի, 2021թ․

Մեկնարկել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ։

Թբիլիսիում նա վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, եվրատլանտյան ձգտումներին և պաշտպանական ոլորտի ամրապնդմանը։

«Միացյալ Նահանգները պաշտպանում է Վրաստանի ինտեգրումը եվրատլանտյան ինստիտուտներին՝ ներառյալ ՆԱՏՕ-ին։ Մենք հավատարիմ ենք ՆԱՏՕ-ի 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի հայտարարությանը, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ», - ասել է Ֆիլիպ Ռիքերը՝ կարևորելով նաև Վրաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը COVID-19-ի դեմ պայքարում։ «Վրաստանը կլինի առաջին երկրների շարքում, որը վակցինայի 25 միլիոն չափաբաժնից որոշակի քանակություն կստանա»,- հավաստիացրել է նա։

Ֆիլիպ Ռիքերն այցելելու է նաև Բաքու և Երևան։ Նրա այցը Հայաստան համընկնում է նախընտրական թեժ շրջանին, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, իսկ արտգործնախարարության ղեկավար կազմն աշխատանքից ազատվելու դիմումներ է գրել։

XS
SM
MD
LG