Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը կայցելի Երևան, Բաքու, Թբիլիսի


Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի, Երևան և Բաքու` երկկողմ և տարածաշրջանային գերակայությունները խթանելու և տարածաշրջանում ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը ԱՄՆ-ի աջակցությունը հայտնելու համար:

Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում և Ադրբեջանում Ռիկերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության և գործարար դաշտի առաջնորդների հետ` քննարկելու երկկողմ գերակայությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Վրաստանում էլ նախատեսված է փոխպետքարտուղարի պաշտոնակատարի հանդիպումները կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ` քննարկելու ապրիլի 19-ի` կուսակցությունների միջև համաձայնագրի լիակատար կատարման ընթացքը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի վրա շարունակվող ագրեսիան և բռնազավթումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG