Մատչելիության հղումներ

Մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութը 2020 թվականի է, նշում է ՄԻՊ-ը


Ոստիկանության բաժնում մերկ տղամարդու մասնակցությամբ այսօր համացանցում հայտնված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ տեղի է ունեցել քննարկում Ոստիկանության Արաբկիրի բաժնի ղեկավար կազմի հետ։

Նույնականացվել է տեսանյութում երևացող անձը, ստուգվել են նրա վերաբերյալ Ոստիկանության բաժնում առկա փաստաթղթերը։

«Պարզվել է, որ տեսանյութն արվել է 2020 թվականի սեպտեմբերի 12-ին։ Մասնավորապես, այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության բաժին բնակիչներից ահազանգեր են ստացվել այն մասին, որ մի տղամարդ մերկ վիճակում կանգնել է փողոցում և գոռգոռում է։ Ահազանգերի կապակցությամբ Ոստիկանության ծառայողները մոտեցել են քաղաքացուն և նրան ներկայացրել բաժին։

Ոստիկանության բաժնում քաղաքացին հայտնել է, որ ունի հոգեկան առողջության խնդիրներ», - ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Այնուհետև, Ոստիկանության բաժին է հրավիրվել շտապօգնության բրիգադ և քաղաքացուն տեղափոխել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Տեսանյությում երևում է, թե ինչպես է մերկ տղամարդը ոստիկանության բաժնի միջանցքում տեղից տեղ գնում, ներկաներն էլ փորձում են կանխել նրա մուտքը սենյակներ ու ասում՝ «հերթապահին ասեք, թող գժի էկիպաժ կանչի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG