Մատչելիության հղումներ

Ալիևն ու Զարիֆը քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, Բաքու, 25-ը մայիսի, 2021թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, Բաքու, 25-ը մայիսի, 2021թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաքվում այսօր կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինպես նաև Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցության միջանցքներն ու երկաթուղային ուղիները։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի տարածքի ականազերծման աշխատանքներին և տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնմանը Իրանի մասնակցության հնարավորությունը։

Իրանի արտգործնախարարը վաղը ժամանելու է Հայաստան։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Իրանը, խստացնելով իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության հարցում՝ հայտարարել է, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև` այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում:

XS
SM
MD
LG