Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վաղը կմեկնի Բաքու


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Թեհրան, 23-ը փետրվարի, 2021թ.

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը վաղը կմեկնի Բաքու: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը:

«Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի պաշտոնատար անձանց մշտական խորհրդակցությունների շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարարը կայցելի Բաքու, որտեղ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան ղեկավարների հետ», - ասվում է դեսպանատան տարածած մամլո հաղորդագրությունում:

Դեսպանատան փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն է «քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումներին առնչվող հարցեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG