Wall Street Journal ամերիկյան հանդեսի պնդմամբ, Ուհանում տեղակայված վարակաբանության հետազոտական ինստիտուտի աշխատակիցները հիվադանոցներ են դիմել կորոնավիրուսի համավարակի մեկնարկի մասին Չինաստանի առաջին պաշտոնական հաղորդագրության հրապարակումից ամիսներ առաջ՝ 2019 թվականի նոյեմբերին:
Այդ մասին, ըստ Wall Street Journal-ի, հայտնել է ամերիկյան հետախուզությունը: Պարբերականի հոդվածը խթանում է ամիսներ շարունակ շրջանառվող թեզը չինական գիտական լաբորատորիայում կորոնավիրուսի ծագման մասին:
Ըստ Wall Street Journal-ի՝ 2019-ի նոյեմբերին ինստիտուտի աշխատակիցներից շատերի մոտ նկատվել են թե՛ COVID-19, թե՛ սովորական գրիպին բնորոշ ախտանիշներ:
Համավարակի սկզբնական փուլում մի շարք աղբյուրներ պնդել են, թե վիրուսը ստեղծվել է արհեստական եղանակով և կա՛մ միտումնավոր, կա՛մ պատահմամբ դուրս է բերվել Ուհանի լաբորատորիայից:
Չինաստանը կտրականապես հերքում է այդօրինակ գաղտնապաշտական վարկածները և պնդում է, որ ամբողջ աշխարհում համավարակ հարուցած կորոնավիրուսը ստեղծվել է բնական ճանապարհով և, ամենայն հավանականությամբ, մեկ կենդանուց փոխանցվել է մյուսին, ապա նրանից փոխանցվել է մարդուն: