Մատչելիության հղումներ

Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ


Նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 21-ի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնից:

Նախագահը հիմք է ընդունել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

XS
SM
MD
LG