Մատչելիության հղումներ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հակադարձում է հույների ցեղասպանությունը ճանաչելու Հունաստանի կոչին


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը ճանաչելու պաշտոնական Աթենքի կոչին արձագանքելով՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Հունաստանը ևս խեղաթյուրում է պատմական փաստերը:

«Թուրքիայի պատմությունը հստակ է, թափանցիկ։ Թուրք ժողովուրդը ամաչելու պատճառ չունի։ Թուրքիայի պատմության մեջ որևէ «ցեղասպանության» մասին խոսք լինել չի կարող։ Երեկ Հայաստանը, այսօր Հունաստանը հանդես են գալիս Անկարային ուղղված պահանջներով։ Այդ հայտարարությունները հակասում են պատմական փաստերին և մոլորեցնում», - Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Աքարը։

Հույների կամ Պոնտոսի հույների ցեղասպանությունը նույնպես տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում՝ հայերի ցեղասպանությանը զուգահեռ։ Ըստ տարբեր գնահատականների` 1916-1923 թվականներին սպանվել է առնվազն 353 հազար մարդ ։ Ինչպես հայերի, այնպես էլ հույների ցեղասպանությունը Թուրքիան հրաժարվում է ընդունել։

XS
SM
MD
LG