Մատչելիության հղումներ

Հուլուսի Աքարը կոչ է անում Հայաստանին բացել արխիվները


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսի նահանգում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ, 11-ը փետրվարի, 2021թ․
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսի նահանգում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ, 11-ը փետրվարի, 2021թ․

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է անում Հայաստանին բացել արխիվները և մեկ անգամ ևս քննարկել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։

«Նրանք, ովքեր իրոք շահագրգռված են պատմական փաստերի վրա հիմնված մոտեցմամբ, ԱՄՆ Արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունում կարող են գտնել գեներալ Հարբորդի զեկույցը», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հիշատակելով 1920 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետություն ժամանած ամերիկյան ռազմական առաքելության ղեկավար Ջեյմս Հարբորդի հեղինակած փաստաթղթերը։

Ինքը Թուրքիայի պաշտպանության նախարարը 2005 թվականին Ստամբուլի Բողազիջի համալսարանում դոկտորական թեզ է պաշտպանել «Գեներալ Հարբորդի զինվորական առաքելությունը Հայաստան․ ամերիկյան մի պատվիրակության պատմությունը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» թեմայով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG