Մատչելիության հղումներ

Բելառուսում ուժայիններն, ըստ նոր օրենքի, կարող են ռազմական տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ


Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն թույլատրել է ուժայիններին ռազմական տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Նոր օրենքի համաձայն, Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կարող են զենք, ֆիզիկական ուժ և հատուկ տեխնիկա կիրառել՝ զանգվածային անկարգությունները ցրելիս։

Ընդ որում, հասցված վնասի համար ոստիկանները պատասխանատվություն չեն կրում։ Ուժայինները կարող են նաև ցանկացած ժամանակ պահանջել քաղաքացիներից դադարեցնել տեղանքում տեսանկարահանումը կամ ձայնագրությունը։

Երկրում զանգվածային ցույցերը չեն դադարում անցած տարվա օգոստոսից, երբ Եվրոպայի վերջին բռնապետի կոչումը ստացած Լուկաշենկոն վեցերորդ անգամ հաղթող ճանաչվեց նախագահական ընտրություններում։ Հետընտրական ցույցերում ոտսիկանության կողմից բռնությունների են ենթարկվել հազարավոր մարդիկ, 8 մարդ զոհվել է։

Արևմուտքը Լուկաշենկոյի հաղթանակն այդ ընտրություններում չի ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG