Մատչելիության հղումներ

Բելառուսում ազատազրկել են երկու լրագրողի, երկրի չորս տասնյակ պաշտոնյաների մուտքը ԱՄՆ արգելվել է


Բելառուս - Belsat TV-ի լրագրողներ Կատերինա Անդրեևան և Դարյա Շուլցովան դատարանում, Մինսկ, 18-ը փետրվարի, 2021թ․

Միացյալ Նահանգները մուտքի արգելանք է սահմանել բելառուսցի 43 պաշտոնյաների նկատմամբ՝ երկրի ժողովրդավարությունը խարխլելու համար։

Հայտարարելով սև ցուցակի մասին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը միաժամանակ զգուշացրել է, որ Վաշինգտոնին շարունակում են մտահոգել Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմի կողմից «խաղաղ ցուցարարների ու լրագրողների դեմ շարունակվող բռնությունները»։

Հայտարարության նախօրեին Բելառուսի դատարանը երկու տարվա ազատազրկման էր դատապարտել լրագրողներ Կատերինա Անդրեևային ու Դարյա Չուլցովային՝ «անկարգություններ հրահրելու համար», թեև երիտասարդ կանայք պնդել էին, որ ընդամենը իրենց լրագրողական պարտականություններն են կատարել։

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում անցած օգոստոսից՝ նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, որոնց արդյունքները ո՛չ ընդդիմությունը, ո՛չ Արևմուտքը չեն ճանաչում։

XS
SM
MD
LG