Մատչելիության հղումներ

Դավիթ Գալստյանն ազատ կարձակվի չորսամսյա կալանքից


Զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, ազատ կարձակվի 4-ամսյա կալանքից։

Նրա պաշտպան Արմեն Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը նրան կալանավորելու մասին։

Դավիթ Գալստյանը կալանավորվել է փետրվարի 2-ին։ Ըստ ԱԱԾ-ի, նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։

Փաստաբանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք անհերքելի ապացույցներ են ներկայացրել, որ մատակարարումները համապատասխանում են պայմանագրի պահանջներին։

Գալստյանը էլ հայտարարությամբ ակնարկել էր, թե քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը իրականում այլ շարժառիթներ ունեն։

XS
SM
MD
LG