Մատչելիության հղումներ

Դավիթ Գալստյանը կալանավորվեց


Երևանի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականունով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։

Ըստ ԱԱԾ-ի, «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

Գալստյանը այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG