Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի թագավորին, Եգիպտոսի նախագահին և վարչապետին, Սիրիայի նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահին, Թունիսի վարչապետին, Իրաքի վարչապետին, Լիբանանի վարչապետին, Քուվեյթի էմիրին և վարչապետին, Օմանի սուլթանին:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ու բարեկեցություն է մաղթել այդ երկրների բարեկամ ժողովուրդներին և կարևորել համագործակցության զարգացումը: