Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվում է


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Մայիսի 4-ին և 5-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս պահպանվել է կայուն մարտավարական իրավիճակ:

ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները, նաև ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG