Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղըզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, արխիվ

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը այսօր առանձին հեռախոսազրույցները Ղրղըզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներ Ռուսլան Կազակբաևի և Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս է հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն է հայտնել սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:

Ղրղըզստանի ԱԳ նախարարի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակներում ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG