Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը և Տաջիկստանը սահմանից հետ են քաշել զորամիավորումները


Բախումների ընթացքում հրկիզված դպրոցը, Մակսատ, Լեյլեկի շրջան, Ղրղըզստան, 2-ը մայիսի, 2021թ.

Ղրղըզստանը և Տաջիկստանը ավարտել են սահմանամերձ շրջանից զորամիավորումները հետ քաշելու գործողությունը:

Երկու երկրները բանակները մոտեցրել էին սահմանին անցյալ շաբաթ տեղի ունեցած արյունալի բախումների կապակցությամբ:

Ստորաբաժանումները հետ քաշելու համաձայնությունը ձեռք է բերվել Ղրղըզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարների մայիսի 1-ի բանակցությունների արդյունքում:

Ապրիլի 28-29-ը բախումների ընթացքում սպանվել է Ղրղըզստանի 34 և վիրավորվել է 178 քաղաքացի, ավերվել են տասնյակ բնակելի տներ և հիմնարկներ, 50 հազար մարդ տարհանվել է հակամարտության գոտուց:

Տաջիկստանը տվյալներ չի հրապարակել, «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության փոխանցմամբ՝ բախումներում սպանվել է առնվազն 16 և վիրավորվել է ավելի քան 90 մարդ:

Բախումը սկսվել է սահմանին գտնվող «Գոլովնոյ» վիճահարույց ջրամբարի շուրջ, որին հավակնում են թե՛ Ղրղըզստանը և թե՛ Տաջիկստանը:

Եվրոպական միությունը, ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը կողմերին կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել և բանակություններով կարգավորել հակամարտությունը:

Ինչպես և Կենտրոնական Ասիայի մնացած սահմանամերձ շրջաններում, Ղրղըզստանի և Տաջիկստանի 970-կիլոմետրանոց սահմանի դեմարկացիա չի իրականացվել, ինչն անցած երեք տասնամյակում բազմիցս հանգեցրել է վեճերի և ընդհարումների:

XS
SM
MD
LG