Մատչելիության հղումներ

Ռուսաստանում արգելվեց Նավալնիի գլխավորած հիմնադրամի և նրան սատարող ընդդիմադիր շտաբերի գործունեությունը


Ռուսաստանում արգելվեց Ալեքսեյ Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի և քաղաքական գործչին սատարող ընդդիմադիր շտաբերի գործունեությունը։ Հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի խոսքով՝ նման որոշում է կայացրել դատարանը։

Անցած օրերին դատարանն այդ կառույցները էքստրեմիստական կազմակերպություններ է ճանաչել՝ պնդելով, որ դրանք «լիբերալ կարգախոսների ուղեկցությամբ զբաղվում են սոցիալական և հանրային-քաղաքական իրավիճակի ապակայունացման համար պայմանների ստեղծմամբ»։

Անցյալ տարվա օգոստոսին «Նովիչոկ» քիմիական նյութով թունավորված, ապա ապաքինվելուց ամիսներ հետո բանտարկված Ալեքսեյ Նավալնիի գլխավորած հակակոռուպցիոն կառույցը ստեղծվել է 2011 թվականին։ Կազմակերպությունը զբաղվում է Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների կոռուպցիոն գործարքների, ապօրինի ունեցվածքի հետաքննությամբ և բացահայտմամբ։

XS
SM
MD
LG