Մատչելիության հղումներ

2-3 բալլ ուժգնությամբ երկրաշարժ՝ Երևանից 16 կմ հարավ-արևելք


Ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 12:13-ին տեղի է ունեցել երկրաշարժ Հայաստանի տարածքում` Երևան քաղաքից 16 կմ հարավ-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հաղորդում է, որ 2.0 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` օջախի 10 կմ խորությամբ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջազատ գյուղում` 2 բալլ ուժգնությամբ:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ այսօր տեղական ժամանակով ժամը 3:54-ին 3-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում՝ Երևանից 15 կմ հարավ-արևելք, որն զգացվել է նաև մայրաքաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG