Ապրիլի 24-ին տեղական ժամանակով ժամը 3:54-ին 3-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում՝ Երևանից 15 կմ հարավ-արևելք, որն զգացվել է նաև մայրաքաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ 2,3 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08 աստիճան և արևելյան երկայնության 44.62 աստիճան աշխարհագրական կոորդինատներով` օջախի 10 կմ խորությամբ: