Մատչելիության հղումներ

Կիևը կոչ է անում արևմտյան դաշնակիցներին հանդես գալ միասնական մոտեցմամբ՝ կանխելու հնարավոր ռուսական ագրեսիան


Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա, արխիվ

Պաշտոնական Կիևը կոչ է անում արևմտյան առաջատար պետություններին՝ ակտիվ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական հարձակումը կանխելու նպատակով։ Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Ռուսաստանը մեծածավալ զորքեր է կուտակել Ուկրաինայի սահմանի երկայնքով, բայց ես չեմ տիրապետում որևէ տեղեկատվության, որն ինձ թույլ կտար հայտարարել, թե ռազմական գործողության մեկնարկի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կայացվել է։ Իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած սցենարով։ Դա է պատճառը, որ Արևմուտքի միասնական դիրքորոշումը շատ կարևոր է հենց այս պահին», - հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։

XS
SM
MD
LG