Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունն առնվազն 1000 մարդու է բերման է ենթարկել։
Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում էին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել ազատազրկված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն, որն արդեն երեք շաբաթ է ինչ հացադուլի մեջ է գտնվում։
Նավալնու բուժող բժիշկների խոսքով՝ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երիկամների և սրտի աշխատանքի անակնկալ դադարի վտանգ է առկա։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երեկ կայացած բողոքի ակցիաների մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցել 6 հազարը։
Ռուսաստանյան անկախ լրատվամիջոցների պնդմամբ՝ բողոքի գործողություններին մասնակցել է 20-ից 25 հազարի ցուցարար։