Մատչելիության հղումներ

Վարչապետի խոսնակը Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը «հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ» է որակում


Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը «հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են», ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։ Իսկ Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ», գրել է Գևորգյանը՝ կից տեսանյութ հրապարակել։

Վարչապետը երեկվանից է Սյունիքում։ Փաշինյանի այցն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Իրավիճակը պարբերաբար լարվում է, օրինակ՝ մեղրեցիները փորձում էին խոչընդոտել նրա տեղաշարժը՝ պահանջելով հեռանալ։

Նշենք, որ վարչապետի այցի մասին նախօրոք չի հայտարարվել։

Փաշինյանը երեկ եղել է պատերազմից հետո սահմանային ճշտումների արդյունքում սահմանամերձ դարձած Շուռնուխում։ Մարզում հենց այդ ճշտումների պատճառով դժգոհություն կա իշխանությունների նկատմամբ։

XS
SM
MD
LG