Մատչելիության հղումներ

Վարչապետը եղել է Սյունիքի մարզում, հյուրընկալվել Շուռնուխի մի քանի տներում, գրում է Ալեն Սիմոնյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ եղել է Սյունիքի մարզում, հյուրընկալվել Շուռնուխի մի քանի տներում, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում։ Չէին սպասում», - գրել է Սիմոնյանը և մի քանի լուսանկար հրապարակել:

Սյունիքի մարզ վարչապետի այցի մասին պաշտոնական հաղորդագրություն չկա։

Երեկ Սյունիքում են եղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նշենք, որ դեռ դեկտեմբերին վարչապետն իր սյունիքյան այցը սահմանափակեց միայն Սիսիան այցելությամբ, թեև ավելի վաղ հայտարարել էր նաև Կապան,Գորիս, Մեղրի այցելելու մասին․ մի խումբ սյունեցիներ վաղ առավոտից փակել էին Գորիս տանող ճանապարհը, որպեսզի թույլ չտային վարչապետի մուտքը։ Նրանք դժգոհում էին՝ հայտարարելով, որ պատերազմից հետո վտանգված են մարզի կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածքները։ Նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը։

XS
SM
MD
LG