Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք ուղեկցվում է բողոքի ակցիաներով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Իրավիճակը պարբերաբար լարվում է, օրինակ, մեղրեցիները փորձել են խոչընդոտել նրա տեղաշարժը՝ պահանջելով հեռանալ։

Այցի օրակարգը կառավարությունը չի հրապարակել։

Փաշինյանը երեկվանից է Սյունիքում, եղել է պատերազմից հետո սահմանային ճշտումների արդյունքում սահմանամերձ դարձած Շուռնուխում։ Սյունիքում հենց այդ ճշտումների պատճառով դժգոհություն կա իշխանությունների նկատմամբ։ Մի շարք համայնքապետեր պահանջել էին Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ վարչապետի այցի մասին նախօրոք չի հայտարարվել։ Երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ միայն տեղեկացրեց, որ վարչապետի հետ հյուրընկալվել են Շուռնուխի մի քանի տներում և եղել գյուղամիջում։

XS
SM
MD
LG