Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը վերադարձել է հայրենիք՝ խորհրդակցությունների


Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվան, հունիս, 2020թ․

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև խորացող լարվածության ֆոնին Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանը վերադարձել է հայրենիք՝ քաղաքական խորհրդակցությունների։

«Կարծում եմ՝ կարևոր է դեմ առ դեմ խոսել Բայդենի վարչակազմի հետ և ներկայացնել ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը», - հայտարարել է դեսպան Ջոն Սալիվանը։

Տարաձայնությունները է՛լ ավելի սրվեցին անցած շաբաթ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու, ամերիկյան պետական մարմինների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու, ընդդիմադիրներին ճնշելու համար։ Ի պատասխան՝ Մոսկվան Վաշինգտոնից ետ էր կանչել իր դեսպանին, ամերիկացի դիվանագետին էլ «խորհուրդ տվել հայրենիք վերադառնալ՝ խորհրդակցությունների»։

XS
SM
MD
LG