Մատչելիության հղումներ

Բորել․ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքի տեղակայումն «ամենախոշորն է պատմության ընթացքում»


Եվրամիության գնահատմամբ` Ուկրաինայի հետ սահմանին ռուսաստանյան ուժերի տեղակայումը «խոշորագույնն է պատմության ընթացքում»: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ավելի քան 150 հազար ռուսաստանցի զինվորական է տեղակայվել Ուկրաինայի հետ սահմանին, ինչը խոսում է հետագա սրացման վտանգի մասին»,- պնդել է Բորելը` հավելելով․ «Ես չեմ կարող ասել, թե որտեղից է այդ թիվը, սակայն դա երբևիցե ամենախոշոր ուժի տեղակայումն է։ Եվ դա, իհարկե, անհանգստանալու տեղիք է տալիս»։

Ապրիլի սկզբներից Ռուսաստանը խոշորզորամիավորումներ է կենտրոնացրել 2014 թվականին բռնակցված Ղրիմում և Ուկրաինայի սահմանի այլ տարածքներում։ Մոսկվան պնդում է, թե իրավասու է սեփական զորքը տեղաշարժել սեփական երկրի տարածքում՝ ըստ իր հայեցողության։ Կիևն ու Արևմուտքը, սակայն, մտավախություն ունեն, որ Պուտինի նպատակն է ներխուժել Ուկրաինայի արևելյան շրջաններ՝ ինքնահռչակ Դոնեցկ և Լուհանսկ` իբր այստեղ ապրող ռուսալեզու բնակչությանն աջակցելու համար։

XS
SM
MD
LG