Մատչելիության հղումներ

Բեռլինի պնդմամբ՝ Մոսկվան փորձում է սադրանքներ հրահրել Ղրիմում և Ուկրաինայի սահմանին զորքեր կուտակելով


Ուկրաինա - Ռուսամետ անջատողականներ Լուհանսկի շրջանում, 13-ը ապրիլի, 2021թ․

Բեռլինը պնդում է, թե Ռուսաստանը փորձում է սադրանքներ հրահրել Ղրիմի թերակղզում և Ուկրաինայի հետ սահմանին զորքերի կուտակմամբ։ «Մենք, սակայն, Ուկրաինայի հետ, այս խաղի մեջ չենք ներքաշվելու», - այսօր հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով․ - «Ակնհայտ է, որ Ռուսաստանն ընդամենը մի քայլի է սպասում՝ ՆԱՏՕ-ի կողմից մի քայլի, որպեսզի պատրվակ ունենա իր գործողությունները շարունակելու համար»։

Արևմտյան լրատվամիջոցների լուսանկարները, տեսանյութերն ու փաստական այլ տվյալները վկայում են, որ Ռուսաստանը խոշոր զորամիավորումներ է կենտրոնացրել 2014 թվականին բռնակցված Ղրիմում և Ուկրաինայի սահմանի այլ տարածքներում։

Մոսկվան պնդում է, թե իրավասու է սեփական զորքը տեղաշարժել սեփական երկրի տարածքում՝ ըստ իր հայեցողության։ Կիևն ու Արևմուտքը, սակայն, մտավախություն ունեն, որ Պուտինի նպատակն է ներխուժել Ուկրաինայի արևելյան շրջաններ՝ ինքնահռչակ Դոնեցկ և Լուհանսկ, իբր այստեղ ապրող ռուսալեզու բնակչությանն աջակցելու համար։

XS
SM
MD
LG