Մեծ Բրիտանիայում վերջին հրաժեշտն են տալիս Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, որ մահացել էր նախորդ շաբաթավերջին` կյանքի 99-րդ տարում։
Էդինբուրգի դուքս Ֆիլիպին վերջին հրաժեշտն են տալիս Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամառային նստավայրում՝ Վինձորի ամրոցում։
Արքայազնի պատվին հոգեհանգիստը մատուցվում է այստեղ գտնվող Սուրբ Գևորգի տաճարում։ Այդ արարողությանը, սակայն, ներկա գտնվելու իրավունք ստացել են միայն ամենամոտ հարազատները։ Հոգեհանգստի մասնակիցների թիվը, ըստ բրիտանական աղբյուրների, չի գերազանցում երեք տասնյակը։