Մատչելիության հղումներ

Էդինբուրգի դուքս, իշխան Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին


Բրիտանիայի արքայական զորախմբի հրետանին համազարկով հարգանքի տուրք է մատուցում թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս, իշխան Ֆիլիպի հիշատակին, Լոնդոն, 10 ապրիլի, 2021թ.
Բրիտանիայի արքայական զորախմբի հրետանին համազարկով հարգանքի տուրք է մատուցում թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս, իշխան Ֆիլիպի հիշատակին, Լոնդոն, 10 ապրիլի, 2021թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում պատրաստվում են հրաժեշտ տալ Եղիսաբեթ երկրորդ թագուհու ամուսնուն՝ 99 տարեկանում մահացած Էդինբուգրի դուքս, իշխան Ֆիլիպին:

Հուղարկավորությունը տեղի կունենա գալիք շաբաթ օրը՝ ապրիլի 17-ին, և կհեռարձակվի բրիտանական ու համաշխարհային հեռուստակայաններով:

Վինձորի արքայական տունը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանափակելու է սգո հանրային միջոցառումները, սակայն ընդհանուր հաշվով ամեն ինչ տեղի կունենա իշխան Ֆիլիպի կտակի համաձայն:

Հուղարկավորությունը, որին կնախորդի ամբողջ Բրիտանիայում և Բրիտանական Համագործակցության երկրներում լռության մեկ րոպե, տեղի կունենա Վինձորի թագավորական ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում, որտեղ հանգչում են արքայական տոհմի անդամների աճյունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG