Մատչելիության հղումներ

99 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը


Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդ և արքայազն Ֆիլիպ, 2018թ․
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդ և արքայազն Ֆիլիպ, 2018թ․

Մեծ Բրիտանիայի արքունիքը հաղորդում է՝ 99 տարեկանում մահացել է Եղիսաբեթ երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը։

«Նորին գերազանցությունը կյանքից հեռացավ այսօր առավոտյան Վինձորի ամրոցում», - հայտնել են Բուքինգեմյան պալատից: Մահվան պատճառները չեն հաղորդվում:

Երկու ամսից՝ հունիսի 10-ին, արքայազն Ֆիլիպը կդառնար 100 տարեկան:

Արքայազնն ամուսնացել էր Մեծ Բրիտանիայի արքայադստեր հետ 1947 թվականին՝ վերջինիս թագադրումից 5 տարի առաջ։ Ամուսիններն ունեն 4 զավակ, 8 թոռ և 10 ծոռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG