Մատչելիության հղումներ

Ռուսաստանն արտաքսում է Մոսկվայում հավատարմագրված 10 ամերիկացի դիվանագետների


Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթին ի պատասխան` Ռուսաստանը դիմել է պատասխան քայլերի՝ Մոսկվայում հավատարմագրված 10 ամերիկացի դիվանագետների առաջարկելով լքել երկիրը։

Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին վերադառնալ Վաշինգտոն՝ Պետդեպարտամենտում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Ավելի վաղ նույն նպատակով Մոսկվան հետ էր կանչել Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանին։ Ռուսաստանյան իշխանությունները, սակայն, հատուկ ընդգծում են, որ ձեռնարկված հակաքայլերը համեմատաբար մեղմ են, և Մոսկվան առայժմ զերծ կմնա կոշտ պատասխանից՝ սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը։

«Ամերիկյան բիզնեսի համար ցավոտ քայլեր ձեռնարկելու հնարավորություն մենք ևս ունենք։ Այդ քայլերը, սակայն, մենք առայժմ որպես պահեստային տարբերակ ենք դիտարկում», - Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

XS
SM
MD
LG