Մատչելիության հղումներ

Բայդենը հատուկ ելույթ է ունեցել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ


ԱՄՆ - Նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ելույթ է ունենում Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ, Վաշինգտոն, 15-ը ապրիլի, 2021թ․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանը հատուկ ելույթ է ունեցել Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ: Դրան, հիշեցնենք, նախորդել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու և ԱՄՆ-ից Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսման որոշումը:

Բայդենը մասնավորապես ասել է․ - «Հիմա ժամանակն է սկսել դեէսկալացիան: Մենք պետք է առաջ շարժվենք մտածված երկխոսության և դիվանագիտական գործընթացների միջոցով: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել կառուցողական առաջընթացը այս գործընթացում: Իմ սկզբունքը հետևյալն է՝ որտեղ Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից, մենք պետք է համագործակցենք, որտեղ Ռուսաստանը փորձում է ոտնահարել Միացյալ Նահանգների շահերը, մենք պատասխանելու ենք»:

Ռուսաստանում նոր պատժամիջոցներն անվանել են անընդունելի, իսկ ամերիկյան ընտրություններին միջամտելու մեղադրանքները՝ շինծու: Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ դեսպանին ասել է, որ շուտով կլինեն մի շարք պատասխան միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG