Մատչելիության հղումներ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ


Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, արխիվ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը այսօր հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների մասին։

«Հանդիպումն ամերիկացի դիվանագետի համար հաճելի չի լինի», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները կիրառվում են 2020 թվականի նախագահական ընտրությունների միջամտելու փորձերի պատճառով։ Նոր սահմանված պատժամիջոցների թիրախում են հայտնվել երեք տասնյակից ավելի անհատներ և կազմակերպություններ։ Բացի այդ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ կարտաքսեն Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան աշխատակիցներից 10-ին, որոնց թվում կլինեն նաև ռուսաստանյան հետախուզության մի շարք աշխատակիցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG