Մատչելիության հղումներ

Իրանը եկող շաբաթվանից ուրանի հարստացումը կհասցնի 60 տոկոսի


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում կառավարության նիստի ժամանակ, Թեհրան, 14-ը ապրիլի, 2021թ․

Իրանը հաջորդ շաբաթվանից ուրանի հարստացումը կհասցնի 60 տոկոսի՝ Նաթանզի միջուկային կենտրոնում տեղի ունեցած սադրանքին ի պատասխան, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին։

Կրկին պնդելով, թե կատարվածի ետևում կանգնած է Իսրայելը՝ Թեհրանի և գերտերությունների միջև բանակցությունները խոչընդոտելու համար, Ռոհանին ասել է․ - «Դուք ուզում էիք, որ մենք ձեռնունայն մնանք բանակցություններում, բայց շատ ավելին ենք ունենալու»։

Միջադեպը տեղի էր ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի շարունակվող բանակցությունների ֆոնին, որոնց նպատակն է վերադարձնել Վաշինգտոնի մասնակցությունը 2015 թվականին կնքված միջուկային գործարքին և աստիճանաբար վերացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք սահմանված տնտեսական պատժամիջոցները։

XS
SM
MD
LG