Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը դրական է գնահատում Վիեննայում Թեհրանի հետ անուղղակի բանակցությունները


Ավստրիա - Բանակցությունները Վիեննայում, 6-ը ապրիլի, 2021թ․

Միացյալ Նահանգները դրական է գնահատում Վիեննայում կայացած՝ Իրանի հետ անուղղակի բանակցությունները։

«Վիեննայի քննարկումները, չնայած մենք իրանցիների հետ ուղիղ հանդիպում չենք ունեցել, ինչպես ասել ենք՝ ողջունելի քայլ է, կառուցողական քայլ է, պոտենցիալ օգտակար քայլ է», - ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ամենօրյա ճեպազրույցում։

Նա նշել է, որ ձգտում են պարզել՝ ինչ է պատրաստ անել Իրանը իր պարտավորություններին վերադառնալու համար, և դրա արդյունքում ինչ է անհրաժեշտ անել ԱՄՆ-ին պայմանագրին վերադառնալու համար։

2015 թվականին Վիեննայում Իրանի ու աշխարհի 6 գերտերությունների միջև ստորագրված պայմանագրից Միացյալ Նահանգները դուրս է եկել 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։

XS
SM
MD
LG