Մատչելիության հղումներ

Անկարան անորոշ ժամկետով սառեցրել է Հռոմից ուսումնական ուղղաթիռների գնման գործարքը


Իտալական արտադրության ուղղաթիռներ, արխիվ

Անկարան անորոշ ժամկետով սառեցրել է Հռոմից ուսումնական ուղղաթիռների գնման գործարքը, այս մասին հայտնում է իտալական La Repubblica թերթը։

Թուրքիան Leonardo իտալական կոնցերնի հետ 70 միլիոն եվրոյի պայմանագիրը պետք է ստորագրեր առաջիկա օրերին, սակայն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հայտարարությունից հետո թուրքական կառավարությունը որոշել է սառեցնել գործարքը։

Իտալիայի վարչապետը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին բռնապետ է անվանել Անկարայում Եվրամիության ղեկավարության ընդունելության ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Անկարա էին ժամանել` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու: Բանակցությունների համար նախատեսված սենյակում, սակայն, Եվրամիության և Թուրքիայի դրոշների մոտ տեղադրված էր ընդամենը երկու աթոռ, որոնք շտապել են զբաղեցնել Էրդողանը և Միշելը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աթոռ չունենալու պատճառով մի քանի րոպե շարունակ կանգնած է մնացել, ապա ստիպված է եղել տեղավորվել քիչ հեռու գտնվող բազմոցի վրա։

XS
SM
MD
LG