Մատչելիության հղումներ

Հայաստան է ներկրվել Sputnik-V պատվաստանյութի 15 հազար դեղաչափ՝ 7 հազար 500 անձի համար


Ապրիլի 8-ի գիշերը Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի 15 հազար դեղաչափ՝ 7 հազար 500 անձի համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբի շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացման համար։

Կպատվաստվեն մասնավորապես 65 և բարձր տարիքի անձինք, 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ, ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Sputnik V-ի առաջին՝ 2 հազար 60 խմբաքանակը Հայաստանը նվիրատվություն էր ստացել Ռուսաստանից։

Հայաստանը կորոնավիրուսի դեմ առաջինը ներկրել է AstraZeneca տեսակի պատվաստանյութի 24 հազար դեղաչափ։ Դրանք առաջիկայում կլինեն երևանյան և մարզային պոլիկլինիկաներում, մինչև այդ նախարարությունը վերապատրաստում է բուժաշխատողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG