Մատչելիության հղումներ

Իրադրությունը Դոնբասում շարունակում է լարվել


Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը Դոնեցկի մոտ շփման գծում, 7-ը ապրիլի, 2021թ.
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը Դոնեցկի մոտ շփման գծում, 7-ը ապրիլի, 2021թ.

Իրադրությունը Դոնբասում շարունակում է սրվել։ Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանություններն այսօր առավոտյան հայտարարել են, որ Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Դոնեցկի արվարձանները։

«Ընդհանուր առմամբ 14 ական է արձակվել Լենինսկոյե և 12 ական՝ Վեսյոլոյե բնակվայրերի ուղղությամբ», - տեղական իշխանություններին վկայակոչելով՝ հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պաշտոնական Կիևը պնդում է, որ երկրի արևելքում իրավիճակի սրման միակ մեղավորը Կրեմլն է, որը փորձում է իր քաղաքացիների ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից։

«Շուտով Ռուսաստանի Դաշնությունում խորհրդարանական ընտրություններ են կայանալու։ Այսօր, Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակից, Գելենջիկի պալատի մասին ֆիլմի հրապարակումից հետո, այն բանից հետո, երբ միլիարդավոր դոլարներ են ծախսվել Ռուսաստանի հետ ուղղակի կապի մեջ գտնվող ինքնահռչակ հանրապետությունների վրա, սոցիալական լարվածությունը աճել է և շարունակում է աճել», - հայտարարում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

Դոնբասում իրադրության լարմանը զուգահեռ այսօր հայտնի է դարձել, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն պատրաստվում է շտապ կարգով ժամանել Կիև՝ ուկրաինական ղեկավարության հետ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով։

XS
SM
MD
LG